Փետրվարի 20-ին ԱՎԻ-ն հյուրընկալեց առանցքային քննարկում՝ նվիրված արցախահայերի դեմ սրվող ատելության և ճնշման արշավին։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին տեղահանված համայնքի առջև ծառացած աճող մարտահրավերները և ուսումնասիրվեց Հայաստանի կառավարության դերակատարումը հակաարցախյան ատելության խոսքի խթանման ու տարագրության պայմաններում քաղաքական կազմակերպման ջանքերը խաթարելու հարցում։
Այս զրույցը ԱՎԻ-ի արցախյան բանախոսական շարքի մաս է, որը ներկայացնում է Արցախի պատմության և ապագայի շուրջ խորքային քննարկումներ։
Բանախոսներ՝
- Լարիսա Ալավերդյան, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան
- Նարե Սիմոնյան, Հայկական քաղաքական իրավունքների կենտրոն
- Մարինա Սիմոնյան, Ճշմարտության և արդարության կենտրոն
- Ալվարդ Զաքարյան, ԱՎԻ-ի Արցախի ծրագրի համակարգող
Վարեց՝ Թաթևիկ Հայրապետյան, Ադրբեջանի հարցերով փորձագետ

