Տասը տարի անց. եզդիների՝ ցեղասպանությունից հետո վերականգնման գնահատում. դիմակայունություն մարտահրավերների պայմաններում

Հունիսի 12-ին ԱՎԻ-ն հյուրընկալեց կարևոր քննարկում՝ նվիրված եզդիական համայնքի՝ ցեղասպանությունից հետո վերականգնմանը։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին համայնքի առջև ծառացած շարունակական մարտահրավերները՝ ուշադրության կենտրոնում պահելով Սինջարում առկա քրոնիկ խնդիրները, Քրդստանի տարածաշրջանում ներքին տեղահանվածների ճամբարների ծրագրվող փակումը և առևանգված եզդիներին փրկելու շարունակվող ջանքերը։ Քննարկվեց նաև Եվրոպայում ցեղասպանության իրականացնողներին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավական գործընթացը, ինչպես նաև համայնքային կարողությունները վերականգնելու և եզդիների ցեղասպանության գլոբալ ճանաչումն առաջ մղելու ուղիները։

Բանախոսներ՝

  • Փարի Իբրահիմ, «Ազատ եզդիների հիմնադրամի» գործադիր տնօրեն
  • Մուրադ Իսմայել, Սինջարի ակադեմիայի նախագահ
  • Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգի, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն

Վարեց՝ Խաչիկ Մուրադյան, Կոլումբիայի համալսարան