Հայաստանի անվտանգության մարտահրավերները: ջուր

💧 Հայաստանի անվտանգության մարտահրավերները․ ջուր

Հատկապես 21-րդ դարում ջուրը ոչ միայն կենսական ռեսուրս է, այլև ազդեցության գործիք։ Եթե 20-րդ դարում նավթն էր իրավիճակ փոխում, ապա 21-րդ դարում այդ տեղն աստիճանաբար զբաղեցնում է ջուրը։

Երբ որևէ պետություն վերահսկում է, օրինակ, գետի ակունքները, նա որոշակիորեն վերահսկում է կենսական այդ ռեսուրսից օգտվող այլ պետությունների ապագան։

Ջրամբար կառուցելու, ջրի հոսքը կարգավորելու՝ նվազեցնելու, որոշումը կարող է ազդել միլիոնավոր մարդկանց խմելու ջրի, գյուղատնտեսության, էներգետիկայի վրա՝ առաջացնելով լրջագույն սոցիալ-տնտեսական, ի վերջո՝ անվտանգային խնդիրներ։

Կտրո՞ւկ է ասված։ Ամենևին՝ ո՛չ։ Օրինակներն, ինչպես գիտեք, միայն շատանում են։

Հայաստանը հերթո՞ւմ է․․․։

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի (ԱՎԻ) վիզուալ թողարկումների՝ «Անվտանգության օրակարգի» նպատակն է հանրության ուշադրությանը ներկայացնել Հայաստանի, հայության առջև կանգնած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ ԱՎԻ գնահատականներն ու առաջարկները՝ նպատակ ունենանալով որոշում կայացնողների, հանրային կարծիք ձևավորողների, քաղաքացիների շրջանում ձևավորել փաստահեն պատկերացումներ։