Վերլուծություն անվտանգության և միջազգային հարաբերությունների խաչմերուկում

Աուդիո Վերլուծություն ԱՎԻ-ի Կայքի Ամփոփագիր
00:00

Մեր պատմությունը

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը (ԱՎԻ) անկախ հետազոտական կենտրոն է, որը մշակում և առաջ է մղում նորարարական գաղափարներ՝ Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս առկա անվտանգային բարդ և փոփոխվող մարտահրավերների վերլուծության ու դրանց արդյունավետ լուծումների մշակման նպատակով։

ԱՎԻ-ը հիմնադրվել է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո՝ որպես հարթակ, որը նպաստում է աշխարհաքաղաքական զարգացումների և անվտանգային միջավայրի խորքային ընկալմանը՝ ապահովելով մասնագիտական, անկախ և փաստահեն վերլուծություն Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ։

Արցախի կորստից հետո ձևավորված նոր անվտանգային իրողությունները պահանջում էին վերաիմաստավորել Հայաստանի դերն ու հնարավորությունները՝ ժողովրդավարական արժեքների պաշտպանության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համատեքստում։ Հենց այս գիտակցումն էլ դարձավ ԱՎԻ-ի ստեղծման հիմքը։ Ինստիտուտի գործունեության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ ռազմավարական մտածողությունը, բարձրակարգ փորձագիտական ներուժը և գիտելիքի վրա հիմնված հանրային քննարկումները կարող են նպաստել ավելի արդյունավետ անվտանգային քաղաքականության ձևավորմանը։

Այսօր ԱՎԻ-ը ձևավորում է մասնագիտական երկխոսության հարթակներ, իրականացնում է հետազոտություններ, զարգացնում երիտասարդ մասնագետների կարողությունները և հանրությանը տրամադրում ժամանակակից, հիմնավորված ու ազդեցիկ վերլուծություն՝ նպաստելով Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ տեղեկացված հանրային ու մասնագիտական քննարկումների զարգացմանը։

Տարածաշրջանային վերլուծություններ

ԱՎԻ-ի «Տարածաշրջանային վերլուծություններ» ծրագիրը նպատակ ունի խորացնել Հարավային Կովկասի քաղաքական, հասարակական և տնտեսական զարգացումների, Եվրասիայում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության՝ տարածաշրջանային անվտանգության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ քննադատական և խորքային ընկալումը։

Պաշտպանության և անվտանգության ծրագիր

ԱՎԻ-ի «Պաշտպանության և անվտանգության» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և նրա տարածաշրջանային գործընկերների առջև ծառացած առկա և ձևավորվող պաշտպանական ու անվտանգային մարտահրավերների և հնարավորությունների բազմամասնագիտական, խորքային և հիմնավորված վերլուծություն։ Ծրագիրը նաև նպատակ ունի ձևավորել վստահելի, անկախ և մասնագիտական հարթակ, որը կմիավորի Հայաստանի և տարածաշրջանի պաշտպանական ու անվտանգային ոլորտի շահագրգիռ կողմերին՝ խթանելով նրանց միջև համագործակցությունը, փորձի փոխանակումը և ազգային անվտանգության տարբեր հարցերի շուրջ մասնագիտական երկխոսությունը։

Հիբրիդային պատերազմի և ապատեղեկատվության ծրագիր

ԱՎԻ-ի «Հիբրիդային պատերազմի և ապատեղեկատվության» ծրագիրն ուսումնասիրում է Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում իրականացվող «մոխրագույն գոտու» գործողություններն ու ազդեցության գործառնությունները։ Ծրագիրը հիմնվում է ռազմավարական, ստեղծագործ և խիստ վերլուծական մոտեցումների վրա՝ գնահատելու ռիսկերը, կանխատեսելու հնարավոր զարգացումները և բացահայտելու առկա հնարավորությունները։ Մեթոդաբանորեն հիմնավորված հետազոտությունների միջոցով ծրագիրը որոշում կայացնողներին տրամադրում է գործնական կիրառություն ունեցող վերլուծություններ և առաջարկություններ, որոնք նպաստում են հիբրիդային մարտահրավերների արդյունավետ գնահատմանն ու կառավարմանը։