Հայաստանի անվտանգության մարտահրավերները: ընտրական շեմեր

📊 Հայաստանի անվտանգության մարտահրավերները․ ընտրական շեմեր
Հայաստանում 1995-ից մինչև 2021 թվականը կուսակցությունների համար խորհրդարան անցնելու շեմն անփոփոխ էր՝ 5%: Քաղաքական ուժերը խորհրդարան մուտք գործելու համար պետք է ստանային քվեների առնվազն 5%-ը։
2007 թվականից սկսած՝ նոր պահանջ սահմանվեց դաշինքների համար. նրանք պետք է հավաքեին առնվազն 7%, որպեսզի անցնեին խորհրդարան։
2026 թվականին կանոնները կրկին փոխվեցին։ Կուսակցությունների համար շեմը նվազեց՝ դառնալով 4%։ Առաջին հայացքից սա քայլ է դեպի ավելի լայն ներկայացվածություն, բայց միևնույն ժամանակ դաշինքների համար շեմը բարձրացավ՝ դառնալով 8%՝ երկու-երեք կուսակցությունից կազմված դաշինքի պարագայում, և 10%՝ չորս ու ավելի ուժերից բաղկացած դաշինքների համար։
Փաստորեն, սա ստեղծում է մի համակարգ, որտեղ մրցակցության կանոնները տարբեր են։

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի (ԱՎԻ) վիզուալ թողարկումների՝ «Անվտանգության օրակարգի» նպատակն է հանրության ուշադրությանը ներկայացնել Հայաստանի և հայության առջև կանգնած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ ԱՎԻ գնահատականներն ու առաջարկները՝ միտված որոշում կայացնողների, հանրային կարծիք ձևավորողների և քաղաքացիների շրջանում փաստահեն պատկերացումների ձևավորմանը։