Դիմակայուն Սյունիք 2025

«Դիմակայուն Սյունիք» եռօրյա ծրագիրը նպատակ ուներ խորացնել մասնակիցների պատկերացումները ժամանակակից անվտանգային մարտահրավերների վերաբերյալ և նպաստել անհատական, համայնքային ու ազգային դիմակայունության զարգացմանը։

Ծրագրի հինգ վերապատրաստման նիստերը ուղեկցվեցին քննարկումներով և դասախոսություններով այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հիբրիդային պատերազմի տեսակները, ապատեղեկատվության կառավարման մեխանիզմները, Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետությունը և ազգային, համայնքային ու հոգեբանական դիմակայունությունը։

Ծրագրին մասնակցեց Սյունիքի տարբեր քաղաքային և գյուղական համայնքներից 29 մասնակից։ Մասնակիցները ներկայացնում էին ուսանողական տարբեր համայնքներ, հասարակական կազմակերպություններ և տեղական ինքնակառավարման մարմիններ։

«Դիմակայուն Սյունիք» ծրագրի մասնակիցներ