ԱՎԻ Անվտանգության գագաթաժողով 2026. զսպում վերափոխման միջոցով

Գագաթաժողովի մասին.

Երկօրյա գագաթաժողովը, որը կազմակերպվում է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակի աջակցությամբ, կանցկացվի Երևանում՝ 2026 թվականի մարտի 5-6-ին, DoubleTree by Hilton հյուրանոցում։ Երկու օրերին էլ մեկնարկը՝ ժամը 13:00-ին։

 

Միջոցառումը նախատեսված է Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների, Շվեդիայի, Հունգարիայի, Լատվիայի և Հայաստանի առաջատար մասնագետների փորձագիտական գիտելիքի և գործնական փորձի փոխանակմանը նպաստելու համար։ Նիստերը կանդրադառնան զսպման հայեցակարգին, վստահելի զսպող կարողություն ձևավորելու համար անհրաժեշտ վերափոխիչ քայլերին և ռազմավարական մտածողների նոր սերունդ ձևավորելու հրամայականին՝ նպատակ ունենալով ամրապնդել ազգային ինքնիշխանությունը և միաժամանակ ուժեղացնել իսկապես ժողովրդավարական ու դիմակայուն կառավարումը։

 

Գագաթաժողովը կքննարկի հետևյալ հիմնական թեմաները, ինչպես նաև ռազմավարական նշանակության հարակից ոլորտներին նվիրված լրացուցիչ նիստեր.

 

  • Իշխանության փոփոխվող դինամիկան Արևմուտքում և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա
  • Ցուցադրական և վերափոխիչ արտաքին քաղաքականություն
  • Ջուր, էներգիա, շրջակա միջավայր, կրիտիկական ենթակառուցվածքներ և մատակարարման շղթաներ. անվտանգային ռիսկեր և տնտեսական հետևանքներ
  • Ապագայի մտքի առաջնորդներ. ազգային անվտանգության էկոհամակարգի վերափոխում
  • Մտքի պաշտպանություն. սոցիալական ինժեներիայի դեմ պայքար և հոգեբանական դիմակայունության ձևավորում

Գագաթաժողովը կհամախմբի մասնակիցների պետական կառույցներից, ակադեմիական միջավայրից, միջազգային փորձագիտական համայնքներից, հասարակական կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից և քաղաքացիական պաշտպանության ոլորտից՝ նպատակ ունենալով ընդլայնել և ժողովրդավարացնել Հայաստանի անվտանգային դիսկուրսը։

Հասցե՝ Սայաթ-Նովա պողոտա 40, շենք 82

Էլ. փոստ՝ info@securityandanalysis.net