
«Դիմակայուն Սյունիք» եռօրյա ծրագիրը նպատակ է ունեցել զարգացնելու մասնակիցների պատկերացումը ժամանակակից անվտանգային մարտահրավերների վերաբերյալ և նպաստել անհատական, համայնքային ու ազգային դիմադրողականության ձևավորմանը։ Ծրագրի հինգ դասընթացները ուղեկցվել են հիբրիդային պատերազմների տեսակների, ապատեղեկատվության կառավաման մեխանիզմների, Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետություն, ազգային, համայնքային և հոգեբանական դիմակայունության վերաբերյալ քննակումներով և դասախոսություններով։
Ծրագրին մասնակցել է 29 անձ Սյունիքի տարբեր քաղաքային և գյուղական համայնքներից։ Մասնակիցները ներկայացրել են տարատեսակ ուսանողական համայնքներ, ՀԿ-ներ և համայնքային ինքնակառավարման մարմիններ։
