
Ծրագիրը միավորում է Հայաստանի և Արցախի երիտասարդներին՝ ներգրավելու ազգային և համայնքային դիմակայունության շուրջ քննարկումներում։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ձևավորելու են հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու, համայնքային ու ազգային դիմակայունությունը ամրապնդելու և առաջնորդության վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ։
Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլի ընթացքում մասնակիցները ձևավորելու են բանավեճի և քննադատական մտածողության վերաբերյալ հմտություններ։ Սրան հաջորդելու է բուն բանավեճի փուլը, հաղթողների ընտրությունը և ծրագրի ամփոփումը։
